Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում ապահովում են բնակիչների անվտանգությունը ցորենի բերք հավաքելիս

Սակրավորները նախապես են ստուգել տեղի դաշտերում պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի առկայությունը։
Ռուս խաղաղապահները ԼՂՀ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկի բերքահավաքի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մարտունու շրջանի Մարտունի բնակավայրի` այսինքն սահմանազատման գծի մոտ, ապահովում ենք գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը», – հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը։
Մարտունու շրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղերի թվում գերակշռում են խաղողագործությունը, անասնապահությունն ու հողագործությունը։ Այս ճյուղերն աշխատանքով են ապահովում տեղի բնակչությանը։ «Շնորհակալ ենք խաղաղապահներին Մարտունու շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունն ապահովելու համար», – ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զագորյանը։ Ռուս խաղաղապահները ԼՂՀ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը հացահատիկի բերքահավաքի ընթացքում:
Նշվում է, որ տեղի բնակիչները հակահրդեհային գոտիներ են ստեղծում` նպատակ ունենալով կանխել խոտի այրումը, ինչպես նաև պաշտանել դաշտերն ու բնակավայրերը հրդեհներից:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ուխտավորներին Ամարաս և Գանձասար.
Ռուս սակրավորները նախապես էին ստուգել տեղի դաշտերում պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի առկայությունը։























Comments