Վարդենիս-Երևան երթուղայինի վթարից տուժած 8 քաղաքացիներից 1-ը պետք է վիրահատվի․ Մարտունու ԲԿ տնօրեն
Sep 2, 2021
1 min read

Այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել Վարդենիս-Երևան երթուղայինը, 8 մարդ տեղափոխվել է Մարտունու ԲԿ։
MediaHub.am-ը զրուցել է Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ վիճակում են վթարից տուժածները։
«Քաղաքացիներից յոթն ունեցել են թեթև քերծվածքներ, առաջին բուրժօգնություն են ստացել և դուրս գրվել։ Իսկ մեկ քաղաքացու մոտ անրակոսկրի կոտրվածք է, պետք է վիրահատվի»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ վնասվածք ստացած բոլոր քաղաքացիները Վարդենիսի տարածաշրջանի բնակիչներ են։























Comments