Վերացնելու ենք պատերազմի բոլոր հետևանքները․ Մարությանը շնորհավորել է Ստեփանակերտի օրը
Sep 25, 2021
1 min read

Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների և իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երևանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետև Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով վերացնելու ենք պատերազմի բոլոր հետևանքները ու շարժվելու առաջ՝ դեպի անվտանգ ու բարեկեցիկ կյանք։
Տոկունություն եմ մաղթում մեր եղբայրներին և անսպառ հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ։
Խաղաղություն մեզ, և Աստված պահապան»,-գրել է նա։























Comments