Մարզպետն առանց անվտանգության կանոնները պահելու էր այցելել բուհ
Sep 3, 2021
1 min read

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այցելել է Շիրակի պետական համալսարան։ Այցի մասին տեղեկություն և լուսանկարներ է հրապարակել Շիրակի պետական համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ այցի ամբողջ ընթացքում մարզպետը և նրան ուղեկցող անձինք եղել են առանց դիմակի, իսկ համալսարանականները՝ դիմակներով։
Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բուհերի աշխատակիցները, եթե պատվաստված չեն, պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության վերջին նիստում մտահոգիչ էր որակել երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակը՝ նշելով որ հանրապետությունում «դելտա» շտամից 18-ամյա երիտասարդ է մահացել։




























Comments