top of page

Մասիսի աղբավայրում մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհը դեռ մարում են

  • May 29, 2021
  • 1 min read


ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ութ օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում:


ԱԻՆ փոխանցմամբ, այսօր՝ մայիսի 29-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Նախարարությունից հիշեցնում են, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page