top of page

Հրդեհ՝ Մասիս քաղաքում

  • Jul 31, 2021
  • 1 min read

ree

Հուլիսի 31-ին, ժամը 11։57-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ 14:09-ին:

Պարզվել է, որ այրվել են 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և 5-րդ փողոցի տներից մեկի բակում կառուցված ծածկի փայտե կատուցատարրերը (մոտ 35 քմ), ծածկի տակ կուտակած անասնակերը (մոտ 100 քմ) և վառելափայտ (մոտ 1 խմ):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page