top of page

Կաթողիկոսն ընդունել է Եգիպտոսից ժամանած պատվիրակությանը

Sep 25, 2021
1 min read

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսից ժամանած պատվիրակություն՝ առաջնորդությամբ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի և Կահիրեի Թեմական Ժողովի անդան դոկտ. Արմեն Մալյումյանի։


Պատվիրակության կազմում էին «Վիթօ» թերթի և կայքէջի խմբագիր Իսամ Քամելը, «Ալ Ահրամ» պետական հաստատության «Ահրամ Արաբի» հանդեսի գործող խմբագիր Սայեդ Մահմուդը և «Ախբար» պետական հաստատության «Ախբար Ալ Յում» թերթի գործող խմբագիր Դալիա Գամալը։


Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա էլ Դին Բահգատ Դիսուքին և դեսպանատան խորհրդական Մոհամեդ Սալահը։ Պատվիրակության Հայաստան այցը կազմակերպվել էր Կահիրեի ազգային առաջնորդարանի հովանավորությամբ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page