Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա էին Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները. «Հրապարակ»
- Jun 11, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ և այլ համայնքներ, Արմավիր և Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել և հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։
Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ եւ երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ և բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել և դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»։























Comments