top of page

Մեծ Թուրան կառուցելու Էրդողանի ծրագրերը մնում են ակտուալ. վերլուծական

  • May 21, 2021
  • 1 min read


ree

Թուրքիան չի սահմանափակվում 780 հազար քառակուսի կիլոմետրով, մեզ համար Թուրքիան ամենուր է: Այդ պատճառով ենք մենք քայլեր ձեռնարկում Պաղեստինում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրականում և Իրաքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:


Էրդողանը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրում է նեոօսմանական, պանիսլամական և պանթուրքական ուղենիշները: Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետներից նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» գրքում նախանշել է թուրքական գեոպոլիտիկ էքսպանսիան Մեծ Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում:


Պաղեստինի և արաբական աշխարհի հարցում Անկարան շեշտը դնում է կրոնական ընդհանուր հենքի՝սունիականության, ինչպես նաև պատմական անցյալի՝ Օսմանյան Կայսրության ժառանգության վրա: Էրդողանը ցանկանում է վերականգնել Անկարայի գեոպոլիտիկ, տնտեսական, ռազմաքաղաքական ազդեցությունն Օսմանյան Կայսրության նախկին սահմաններում՝ կիրառելով soft power-ը: Թուրքական զորքերը ներկա են Լիբիայում, Քաթարում, Իրաքի հյուսիսում, Սիրիայում:


Հյուսիսային Կիպրոսի պարագայում Անկարան կիրառում է պանթուրքիզմի ռազմավարությունը՝ 1974թ.-ին թուրքական զորքերն օկուպացրել են Կիպրոսի հյուսիսային՝ թուրքական հատվածն ու այնտեղ 1983թ.-ին ստեղծել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Կղզում տեղակայված են թուրքական զորքերը, Անկարան ֆինանսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Կիպրոսի թուրքերին:


Նշենք, որ Կովկասյան տարածաշրջանում Անկարան սինթեզում է իր արտաքին քաղաքականության պանթուրքական և պանիսլամական տարրերը, քանի որ Ադրբեջանը՝հիմնականում շիական երկիր է, սակայն ադրբեջանցիները՝թուրքական ժողովուրդ են:


Թուրքիան օգտագործելով արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ամրապնդել է իր ռազմա-քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝Ադրբեջանում, Նախիջևանում և այդ տարածաշրջաններից սպառնում է Իրանի ադրբեջանաբնակ հյուսիսին՝ Մեծ Թուրան կառուցելու Էրդողանի ծրագրերը մնում են ակտուալ:


Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page