top of page

Նիկոլ Փաշինյանն անարգում է իր գործընկերներին և սեփական մասնագիտությունը. Մեդիա Պաշտպան

  • Jun 11, 2021
  • 1 min read

ree

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով և սպառնալիքներով։ Քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելուց զատ Նիկոլ Փաշինյանը սպառնում և վիրավորում է նաև լրագրողներին և լրատվականներին:


«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման հայտարարությունը: Այս իշխանություններն ի դեմս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փորձում էին օրենք ընդունել, որը կդատապարտեր ատելության խոսքը, բայց նույն Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ իր մեջ սպառնալիք և ատելության խոսք է պարունակում։



Փաստացի, Նիկոլ Փաշինյանն անարգում է իր գործընկերներին, չի հարգում սեփական մասնագիտությունն ու փորձում է նման սպառնալիքներով ճնշել խոսքի ազատությունն ու չեզոքացնել լրատվականներին»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page