top of page

Մեկնարկել է Փաշինյան - Պուտին - Ալիև եռակողմ հանդիպումը


Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպումը: Ավելի վաղ ավարտվել էր Պուտին - Ալիև հանդիպումը, որը տևել էր ավելի քան 2 ժամ:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Ղարաբաղի հարցով 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն է։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր Սոչիում եռակողմ հանդիպում են ունենալու։ Պուտինն արդեն երկկողմ հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։  Ռուսական լրատվամիջոցները չեն բացառում, որ եռակողմ հանդիպման ավարտին կընդունվի փաստաթուղթ, որի հիմք կհանդիսանա խաղաղության պայմանագրի կնքման համար։

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page