top of page

Մելիքսեթ Պողոսյանը որոշել է մինչեւ վերջին շունչը պայքարել․ «Հրապարակ»

  • marineyeremyan99
  • Feb 25, 2022
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․


Չնայած որոշում է կայացվել, որ Սյունիքի մարզպետն ու տեղակալները պետք է հեռանան, անցած շաբաթ էլ մարզի ՔՊ-ի միջոցով մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին փոխանցել են, որ պետք է հեռանա, սակայն նա որոշել է մինչեւ վերջին շունչը պայքարել եւ դիմում գրելու փոխարեն իրեն գցել է գյուղեգյուղ։


Փոխմարզպետ Կարո Ավանեսյանի հետ այցելում է սահմանային համայնքներ, մարզպետարանը հաղորդագրություններ է տարածում, թե մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչեւ Գորայք, մարզպետի ուշադրության կենտրոնում է, տեսանյութեր են հրապարակում, թե ինչպես են բնակիչները շփվում նրա հետ։ Մարզպետն ուզում է իշխանություններին ստիպել, որ հրաժարվեն իրեն ազատելու մտքից, քանզի մարզում ինքն ընդունելի պաշտոնյա է։ ՔՊ-ում ասում են՝ զուր ջանքեր են։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page