top of page

Եռաբլուրը եռապատկածների այցը բոյկոտողին ոստիկանները բերման ենթարկեցին․ Մելիքյան

Sep 25, 2021
1 min read


Վիրավորանքը քրեականացնելն իրավաբանական տեսանկյունից հակասահմանադրական համարելու շուրջ դժվար է բանավիճել։ Այդ մասին այսօր խորհրդարանում հրավիրված հատուկ նիստում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։


Նրա խոսքով՝ «վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը» նույնպես քրեական հետապնդման էր ենթարկվում վիրավորանքի համար, և պայքարում էր դրա դեմ։


«Դա ևս ընդունելի չէ։ Այն, ինչի դեմ դու պայքարում ես, հետո չպետք է դարձնես դագանակ»,- ասաց նա։


Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանությանը գործիք է տրվել, որով նա կարողանում է իր համար ոչ ցանկալի անձանց հեռացնել։


«Վերջերս մի դեպք եղավ, երբ Եռաբլուրը եռապատկածների այցը բոյկոտողին ոստիկանները բերման ենթարկեցին»,- նշեց նա։


Ըստ նրա՝ ոստիկանությունն այդ դեպքում իրավունք չուներ բերման ենթարկել քաղաքացուն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page