Մենք մի հետաքրքիր իրողության բախվեցինք․ Արմեն Մելիքյան
- Nov 8, 2021
- 1 min read

Արցախի նախկին ԱԳՆ Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մենք մի հետաքրքիր իրողության բախվեցինք․ բռնապետ Իլհամ Ալիեևը ոչ միայն կարողացավ պատերազմի ընթացքում ապահովել Ադրբեջանի ժողովրդի ներքին համախմբումը հանուն հաղթանակի, այլ դարձավ այն առանցքը, որի շուրջ ձեւավորվեց մեր դեմ ուղղված Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել+X միջազգային հզոր ռազմական կոալիցիան։ Ավելին՝ միջազգային հանրությունն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, մեր հանդեպ, ըստ էության, թշնամական չեզոքության դիրքորոշում որդեգրեց։
Դրան հակառակ՝ Հայաստանի ժողովրդավարական արժեքների բացարձակ գերակայությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ՝ առանց իրական գեթ մեկ դաշնակցի, անընդունակ գտնվեց համախմբելու հայկական ռազմական ու մարդկային ներուժը, տապալեց մարտական գործողությունները հաղթական ավարտին հասցնելու իր պարտականությունը»։


























Comments