top of page

Անօդաչուները արդեն մի քանի օր է՝ պտտվում են Գորիսի երկնքում. Մենուա Հովսեփյան. «ArmDaily»

May 15, 2021
1 min read

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ քիչ առաջ Գորիսի երկնքում անօդաչու է պտտվում: ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը հաստատեց անօդաչուի թռիչքը Գորիսի երկնքում:

«Մի քանի օր է թռնում են, այնպես չի, որ սա առաջին օրն է: Բայց տեղյակ չենք, թե ում անօդաչուն է»,-ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ներքին Խնձորեսկում ադրբեջանցի ահաբեկիչների հետ ժամը 17:00-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները կրկին անարդյունք էին ավարտվել:

ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն բանակցությունները շարունակվելու են վաղը՝ 14:00-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page