top of page

Երևան-Սևան ավտոճանա­պարհին ձորը սահած մեքենան այրվել է, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Jun 27, 2021
1 min read

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած:


Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավ­տոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատ­վածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։


ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page