Մեքենան բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին. կա 4 վիրավոր
- Oct 27, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 27-ին Վայոց Ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։ Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Comments