Մեքենան գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր
- Dec 22, 2021
- 1 min read

Դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Ղարիբ Ա.-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով Ղարիբ Ա.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:


























Comments