top of page

Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

  • Nov 8, 2021
  • 1 min read

ree

Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակից։ «Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան: Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել: Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page