top of page

Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ

Aug 2, 2021
1 min read

Լոնդոնը կարծիք է հայտնել, որ Իրանը պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք», -ասվում է թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ նաև ասվում է նավարկության ազատության ապահովման անհրաժեշտության և այն մասին, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել նման հարձակումներ իրականացնել»:


Հիշեցնենք, որ լցանավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան, որը պատկանում է իսրայելցի գործարարի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page