Մերիլենդի շենքերից մեկում բռնկված հրդեհի մարման ժամանակ 3 հրշեջ է զոհվել
Jan 25, 2022
1 min read

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում բնակելի շենքում բռնկված հրդեհը մարելիս երեք հրշեջ է զոհվել. հայտարարել է քաղաքապետ Բրենդոն Սքոթը։
«Մենք այսօր կորցրել ենք Բալթիմորի երեք խիզախ հրշեջի», - գրել է նա Twitter-ում:
Նշվում է, որ հրդեհի ժամանակ շենքը մասամբ փլուզվել է։
Տեղի հրշեջ ծառայությունը հայտնել է մեկ վիրավոր աշխատակցի հոսպիտալացման մասին։























Comments