top of page

Մերկելը ռուսերեն է ողջունել Պուտինին. Կրեմլում մեկնարկել է գործիչների հանդիպումը

Aug 20, 2021
1 min read

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպման սկզբին Պուտինը ծաղկեփունջ է նվիրել Մերկելին և ողջունել է նրան: Մերկելը ռուսերեն է բարևել Պուտինին ծաղիկները ստանալիս, իսկ ավելի ուշ ողջունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:


ՌԴ նախագահը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ օրակարգում շատ հարցեր կան քննարկելու, որոնք առանձին քննարկում են պահանջում:


Մերկելն, իր հերթին, հաստատել է, որ դա իր հրաժեշտի այցն է, սակայն անցնելու է աշխատանքային մթնոլորտում:


«Չնայած՝ մենք ունենք տարաձայնություններ, կարծում եմ, որ մենք խոսում ենք միմյանց հետ և մտադիր ենք հետագայում ևս պահպանել մեր շփումը: Ինչպես արդեն ասացի, կան հարցեր, որոնց շուրջ պետք է խոսենք՝ երկկողմ հարաբերություններ, միջազգային օրակարգի հարցեր»,- ընդգծել է գերմանացի կանցլերը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page