top of page

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում․ Անգելա Մերկել

Jul 23, 2021
1 min read

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կիպրոսում օրերս տեղի ունեցած թուրքական սադրանքներին ի պատասխան, ասել է, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկար չունի: Այս մասին հայտնում է Greek City Times-ը:


«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:


Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page