Վաղվանից իրավունք ունենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ ԱՀ պատգամավոր Մետաքսյա Հակոբյան
- May 20, 2021
- 1 min read

«Ես սոցհարթակներից եմ տեղեկացել Ստեփանակերտի «Վերածնունդ»-ի հրապարակում իրականացված ակցիայի մասին։ Կարծում եմ ինքնաբուխ է եղել, որևէ քաղաքական ուժ չի կազմակերպել»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։
«Մենք որևէ առնչություն չունենք, քանի որ այս պահին մենք էլ մեր քաղաքական հայտարարությամբ ենք ուղղակի հանդես եկել ու այդ հարթակում ենք գործունեություն ծավալում, քանի որ գիտակցում ենք, որ հավաքնելով որևէ խնդիր չենք կարողանում լուծել ու շատ բաներ դրանից է կախված։ Հիմա ավելի շատ խառնված ենք Հայաստանի ներքաղաքական անցուդարձին, քան Արցախում հանրահավաքներ իրականացնելուն»,- ասաց Հակոբյանը, ընդգծելով, որ Արցախում չի լինում, որ շատ մարդ հավաքվի, չնայած հանրային պահանջը շատ մեծ է։
Նա նշեց, որ Արցախում գրեթե բոլորը շունչները պահած սպասում են, թե Հայաստանում, երբ է իշխանափոխություն տեղի ունենալու։
Պատգամավորն ընդգծեց, որը վաղը լրանում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման մեկ տարին,-«Ըստ մեր Սահմանադրության, մենք իրավունք ունենք պահանջելու հրաժարական, եթե մինչ այդ կոչերով՝ բարոյական հարթակի վրա էինք փորձում կարգավորել խնդիրը, վաղվանից սկսած մենք իրավունք ունենք պահանջել իր հրաժարականը և այդ գործընթացի մեկնարկը այսօր մենք տվեցինք»։
Խոսելով Ադրբեջանի հետ թվով երրորդ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին՝ Հակոբյանը նշեց, որ իրենց համար դա նորություն չէ։


























Comments