top of page

Մեքսիկայում ժայռը փլուզվել է բնակելի շենքերի վրա. կա 1 զոհ (լուսանկարներ)

  • Sep 12, 2021
  • 1 min read


Մեքսիկայի Մեխիկո նահանգում տասը բնակելի շենք փլատակների է վերածվել սողանքի պատճառով: Հաղորդվում է մեկ զոհի մասին, գրում է korrespondent.net-ը:


Լազարո Կարդենաս շրջանում նախօրեին ժայռ է փլուզվել: Քարերի բեկորների տակ հայտնված մարդկանց թիվը դեռ ճշտվում է:



Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել չորս մարդու, նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:


Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն առաջընթացը դանդաղ է՝ նոր սողանքի վտանգի պատճառով:



ժայռի շարժը կարող էր պայմանավորված լինել սեպտեմբերի 7-ին երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, որը զգացվել էր մի քանի նահանգներում: Ավերված տների բնակիչներին տեղեկացվել է փլուզման վտանգի մասին:






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page