Մեխիկոյում մեկնարկել են Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության բանակցությունները
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այսօր մեկնարկել են Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը պետք է փորձեն ելքեր գտնել երկրում ծագած քաղաքական և տնտեսական ճգնաժամերից։
Բանակցությունների ընթացքում որպես միջնորդ են հանդես գալիս ավելի քան մեկ տասնյակ օտար պետություններ, այդ թվում՝ Նիդեռլանդները, Ռուսաստանը, Նորվեգիան և Թուրքիան։ Բանակցությունների մեկնարկից առաջ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներկայացուցիչներն ու ընդդիմադիրները ճանապարհային քարտեզ են ստորագրել, որի հիման վրա պետք է ընթանան կողմերի շփումները:
コメント