top of page

Ինքն իր կնոջը չի կարողանում պառկացնել, ինձ պետք է պառկացնի՞. Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանին

  • Jun 15, 2021
  • 1 min read

ree

«Եթե Մեղրիից և Ագարակից միասին վերցրած 100 քաղաքացուց ավել մասնակցած լինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքներին, ես անունս կփոխեմ, կդնեմ Նիկոլ»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն, ով նաև ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում


Անդրադառնալով համայնքապետերին ասֆալտին պառկեցնելու մասին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մխիթար Զաքարյանն արձագանքեց.


«Ինքը անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ինձ պիտի պառկացնի՞, ոնց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:


Համայնքի ղեկավարին Փաշինյանի սպառնալիքները չեն վախեցրել. «Երկիր ենք կորցնում, դրանից չվախենանք, էս հոգեկանից վախենա՞նք: Ամբողջ աշխարհով խայտառակ է արել, հինգ օր մնաց, կգնա, նորից կսկսենք մեր երկիրը զարգացնել»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page