top of page

Մխիթար Զաքարյանը հրաժարական է տվել Մեղրիի համայնքապետի պաշտոնից․ հայտնի է պատճառը

  • Jul 9, 2021
  • 1 min read



Այսօր Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել։


MediaHub.am-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իր հրաժարականը սահմանված ժամկետից ընդամենը 15 օր շուտ է եղել․ «Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ամենայն հավանականությամբ վերցնելու է մանդատները և ես էլ դաշինքի 17-րդ համարն եմ, ու դրանով է պայմանավորված»։


Նա նշեց, որ եռօրյա ժամկետում կառավարությունը Մեղրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելու։


Զաքարյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով կարող է լինել համայնքապետի ԺՊ-ն, սակայն բարի ծառայություն մաղթեց։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page