top of page

«Մեխ» մականվամբ Աջափնյակի թաղապետի տեղակալը ծեծել է «Չագուչ» մականվամբ երիտասարդին․Shamshyan


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գալստյանը, ով կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, ոստիկանություն է բողոքով ներկայացել նաև թաղապետի տեղակալը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Մեխ» մականվամբ։


Վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել է, որ մինչ Գ. Գասպարյանի կողմից մի քանի «մուշտի ուտելը», ինքը հեռախոսով վիճաբանել է նրա հետ և սեռական բնույթի հայհոյանք է տվել, ինչի համար էլ Գ. Գասպարյանը հետո նրան տեսել ու «քոթակել է»։ Գ. Գասպարյանն էլ ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Չագուչ» մականվամբ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել էին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ նա Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գեորգի Գալստյանն է:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page