top of page

Մհեր Գրիգորյանը պատվաստվեց Sputnik V-ով

May 4, 2021
1 min read

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ Sputnik V պատվաստանյութով, տեղեկացնում է Գրիգորյանի գրասենյակը։


Երեկ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով։ Թե որ պատվաստանյութով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը, վերջինս չի հայտնում։


Երեկ Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ Հայաստանը հիմա ունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բավական մեծ պաշար ձեռք բերած և հնարավորություն ունի սկսելու լայնածավալ պատվաստումներ։


Նա ընդգծեց՝ Հայաստանը թվերի անկման փուլում է, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպվի, կարող է արագ տեմպերով հաղթահարել համաճարակը: Նա կոչ արեց ներկաներին՝ սեփական օրինակով ի ցույց դնել այդ պրոցեսի կարևորությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page