top of page

Գյուլագարակ համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Jul 21, 2021
1 min read

Մհեր Գևորգյանը գրում է.


«Գյուլագարակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,


Սույն թվականի հուլիսի 20-ից վաղաժամկետ դադարացրել եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։


Համայնքապետարանի աշխատակազմի կատարած աշխատանքը վստահ եմ տվել է իր դրական արդյունքը համայնքի զարգացման գործում, այդ իսկ պատճառով խորին շնորհակալություն եմ հայտնում իմ ողջ անձնակազմին, ավագանու անդամներին, վարչական ղեկավարներին, ՀՈԱԿ-ների տնօրեններին՝ համախմբված ու արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ իմ բնակիչներից, իմ համագյուղացիներից այսքան տարիների միասին անցած ճանապարհի ու վստահության համար:


Ընտանիքն ինձ համար սրբություն է ու պետք է ամուր պահել սրբությունները՝ թույլ չտալով, որ «կարմիր գծեր»-ը հասնեն սխալ եզրագծերի: Անկախ ամեն ինչից, ես սկզբունքայնորեն շարունակելու եմ իմ պայքարը հայրենիքիս ամեն սանտիմետրի, հող ու ջրի և մեր պապերից ժառանգած այս սուրբ երկրի համար, որովհետև հայրենիքը, առավել ևս հիմա, յուրաքանչյուրիս կարիքն ունի: Հայ ազգը արժանի է գլուխը բարձր ապրելուն, ու ոչ մի թուրք ցեղ չի կարող ոչնչացնել այն ազգին, որն ունի արժանապատիվ ու հայեցի ոգի, պինդ ու անկոտրում հայորդիներ:


Խաղաղություն եմ ցանկանում Հայաստան և Արցախ աշխարհներին, խոնարհումս անմահացած հերոս տղերքին ու նրանց հերոսածին մայրերին: Համոզված եմ՝ մեր սերունդները դեռ կապրեն տղերքի կյանքի գնով պահված, բայց ժամանակավոր կորցված հայրենիքում:


Ես պատրաստ եմ իմ հետագա գործունեությամբ ծառայել իմ հայրենիքին ու համայնքին:

Սեր, հանդուրժողականություն, խաղաղություն ու անդորրություն եմ ցանկանում բոլորիդ ընտանիքներին:


Սիրով Ձեր՝ Մհեր Գևորգյան

Պինդ կացե՛ք...»


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page