top of page

Մի խումբ փրկարարներ պարգևներ են ստացել

Oct 30, 2021
1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։


Երկրի ղեկավարը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմներում ԱԻՊԾ զոհված աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի պատվանդանին, ապա օրվա առթիվ պետական և դրամական պարգևներ հանձնել համակարգի մի խումբ ծառայողների։ Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել ԱԻՊԾ գործունեությունն ինչպես խաղաղ, այնպես էլ Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմի և, հատկապես, հետպատերազմյան ժամանակաշրջանում, մասնավորապես՝ Արցախի օկուպացված տարածքներում զոհված հայ զինծառայողների անճյունների որոնման անգնահատելի աշխատանքում:


Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page