top of page

«Հայաստան» դաշինքում մի քանի սցենարներ են քննարկում․ «Հրապարակ»

  • marineyeremyan99
  • Feb 11, 2022
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


«Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, եւ տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու եւ խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչեւ մանդատները վայր դնելը:


Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել եւ համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը:


Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն: Մանավանդ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն նման ծրագրեր է մշակում եւ անգամ հայտարարում դրա մասին:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



 

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page