top of page

Մի շարք հյուրանոցներում Ամանորին ազատ տեղեր արդեն չկան․ ի՞նչ փաթեթներ են առաջարկվում և ի՞նչ գնով

  • marineyeremyan99
  • Nov 30, 2021
  • 1 min read

ree

Ամանորին դեռ մեկ ամիս կա, սակայն հյուրանոցներում տոն օրերի համար քաղաքացիներն արդեն ամրագրումներ են անում։ MediaHub.am-ը պարզել է, թե որ հյուրանոցներն են ամանորյա ծրագիր առաջարկում, որ հյուրանոցներում դեռևս ազատ տեղեր կան։ Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցից մեզ տեղեկացրեցին, որ Ամանորի համար արդեն տեղ չունեն, բոլորը նախօրոք ամրագրված են։ Այս հյուրանոցում արժեքը երկու անձի համար կազմում է 1,000,000 դրամ։ Ծաղկաձորի «Արարատ» ռեզորթում ևս ազատ տեղեր չկան արդեն։ Ամրագրումները եղել են դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի համար։ «Արարատ»-ում կլասիկ համարը երկու անձի համար արժե 730,000 դրամ։ «Կեչառիս» հյուրանոցից տեղեկացրին, որ ունեն միայն դելյուքս տարբերակը։ Ամանորյա՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի փաթեթի արժեքը երկու անձի համար 830 000 դրամ է։ Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցային համալիրում դեռևս ազատ տեղեր կան։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ի փաթեթի արժեքը երկու անձի համար ստանդարտ համարում 1 000 000 դրամ է։ Աղվերանի «Կրիստալ» ռեզորթում ամանորյա փաթեթները դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ի համար են։ Երկու անձի համար արժեքը 470 000 դրամ է։ Ծաղկաձորի «Ավրորա» ռեզորթում Ամանորի փաթեթը դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը երկու անձի համար 480 000 դրամ է։ Սևանի «Հարսնաքար» հյուրանոցն Ամանորին փակ է լինելու։ Նշենք, որ բոլոր հյուրանոցներում նախատեսվում է Ամանորի գիշերը կենդանի կատարմամբ գալլա համերգ և շոու ծրագիր։ Մենք հյուրանոցներից հետաքրքրվեցինք, թե առողջապահության նախարարության նոր որոշումը, որով հունվարի 1-ից ռեստորաններ, հյուրանոցներ այցելելու համար քաղաքացին պետք է ամբողջական թեստավորված լինի կամ պարտադիր ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, պատասխանեցին, որ իրենք դեռ որևէ որոշում չեն ստացել և չգիտեն, թե ինչպես են վարվելու այդ դեպքում։

Արմինե Նավոյան


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page