top of page

Մեծ Բրիտանիայի նոր թագավորական նավը կանվանվի արքայազն Ֆիլիպի պատվին

May 31, 2021
1 min read

Նավը, որն անվանվել է թագուհի Ելիզավետա II-ի ամուսնու՝ ապրիլին կյանքից հեռացած արքայազն Ֆիլիպի պատվին, կներկայացնի Մեծ Բրիտանիան Բրեքզիթից հետո համաշխարհային առևտրային առաքելություններում։ Ենթադրաբար, դրա շինարարության համար կհատկացվի շուրջ 200 միլիոն ֆունտ ստերլինգ (284 միլիոն դոլար)։ Այդ մասին գրում է Express-ը։


Նավը, որը համարվում է դեռևս 1997 թվականին շահագործումից հանված Britannia թագավորական նավի հետնորդը, կօգտագործվի Թագավորական ընտանիքի, ներկայիս վարչապետի, դիվանագետների և առևտրային պատվիրակությունների կողմից։


«Նոր պաշտոնական նավը կդառնա առաջին նավն իր տեսակում, որն արտացոլում է Մեծ Բրիտանիայի աճող կարգավիճակը՝ որպես հզոր և անկախ ծովային տերություն»,-հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։


Նախորդ Թագավորական նավը՝ HMY Britannia-ն, որն առաջին անգամ ջրի վրա էր հայտնվել 1953 թվականին, 44 տարվա ծառայության ընթացքում անցել է ավելի քան մեկ միլիոն մղոն՝ հանգրվանելով 135 երկրների ավելի քան 600 նավահանգիստներում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page