top of page

Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից ընդամենը 9 դիմորդ է 20 միավոր ստացել

Jun 22, 2021
1 min read


Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են։ MediaHub.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հայտագրվածների թիվը 4076 է, քննության մասնակիցների թիվը` 4005:


Միջին միավորը եղել է 12,26, դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13 %-ը կամ 519 մասնակից։ 18-20 միավոր ստացել է 386 մասնակից կամ մասնակիցների 9,6 %-ը, որից 20 միավոր ստացել է 9 դիմորդ։


Նախորդ տարվա համեմատ բացասական միավոր ստացածների տոկոսը նվազել է։ Մասնավորապես, եթե նախորդ տարի 7,5 միավորից ցածր ստացել էր դիմորդների 26 տոկոսը, ապա այս տարի այդ թիվը երկու անգամ նվազել է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page