top of page

ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու հայց է ներկայացվել. «Ժողովուրդ»

  • Sep 28, 2021
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետևանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում:


Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփականության պաշտպանության իրավունքները: Այն արգելում է, խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, հարկադիր աշխատանքը, կամայական ու ապօրինի ազատազրկումը եւ այլն:


«Երկրորդը հայցադիմումը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 9-ին, Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) է ներկայացվել: Այն ռասսայական խտրականության ու մարդկանց՝ պատերազմի հետեւանքով կրած զրկանքներին է վերաբերում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:


Նրա փոխանցմամբ՝ երկու հայցով էլ վարույթներ են ընթանում: Ի տարբերություն պետության կողմից ՄԻԵԴ-ին հասեագրված դիմումների՝ բավականին մեծ թիվ են կազմում հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից Եվրադատարանին ուղղված նամակները:


Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած լրագրողների դեպքի առթիվ, օրինակ, ՄԻԵԴ բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունն է դիմում ներկայացրել՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ։ Այլ կերպ ասած, պատերազմական հանցագործությունները կքննվեն միջազգային ատյաններում»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page