top of page

Միգրացիոն ծառայության պետը Վիեննայում քննարկել է համագործակցությունը ընդլայնելու հարցեր

  • Sep 9, 2021
  • 1 min read

ree

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) գլխամասային գրասենյակի Միգրացիոն երկխոսության և համագործակցության տնօրեն Մարթին Փլյումի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Վիոլետա Վագների հետ:


Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու դրա շարունակականության հնարավորությունը: Ա. Ղազարյանը բարձր է գնահատել ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ 2018 թ-ից ՄԾ-ում գործող ԷՐԻՆ ծրագրի արդյունավետությունը, որի շրջանակում շուրջ 1000 վերադարձողներ ստացել են վերաինտեգրման աջակցություն:


ՄԾ պետը ներկայացրել է նաև նույն ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունը, որով ՄԾ վերադարձի և վերաինտեգրման աշխատակիցների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ մասնագետների համար նախատեսվում է անցկացնել կարողությունների զարգացման դասընթացների շարք:


Միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող արժեքավոր նախաձեռնությունների թվում է նաև 100-ից ավելի ապաստան հայցողների համար նախատեսվող նոր կացարանի շինարարությունը, ինչի կապակցությամբ ևս ՄԾ պետն իր գոհունակությունն է հայտնել գործընկերներին:


Մ. Փլյումի և Վ. Վագների հետ քննարկվել է ՄՔՄՄԿ-ի աջակցությամբ և ԵՄ-ի օժանդակությամբ Հայաստանում մեկնարկած IMPACT ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստան վերադարձող և աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 1+1 սկզբունքով՝ սեփական ձեռներեցությունը հիմնելու նպատակով, որով նրանց միջոցները կուղղվեն հայրենիքում հիմնվելուն, տեղական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page