top of page

Ինչ է հայտարարել Միհրան Պողոսյանը. «Ժողովուրդ»

Jun 1, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի համար արդեն փաստաթղթային առումով որևէ խանգարող հանգամանք չկա, որպեսզի մասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա այս տարվա մայիսի 24-ին դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանն իր՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելուն պարտավորեցնի, և նրա հայցը բավարարվել է:

Հանրապետական կուսակցության մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանն իր թիմակիցներին ու առաջնորդին ասել է, որ կարող են առանց մտավախության իրեն ընգրկել ընտրացուցակում, մնացած հարցերն ինքը կկարգավորի: Սակայն ուշագրավն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունում նրա նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է, որը հայտարարվել էր 2019 թվականին, երբ նա ներգրավվել է որպես մեղադրյալ, և, ըստ հաղորդագրության, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page