top of page

Միջադեպ Վարդաշենի բերդի զբոսահրապարակում. դատպարտյալները «հաշիվ» են մաքրել միմյանց հետ․ «Ժողովուրդ»


ArmLur.am-ի տեղեկություններով, Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն հիմնարկի դատապարտյալ էդգար Հովհաննեսի Վարագյանին ծեծի է ենթարկել՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:



2021 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները կալանավորված անձնանց և դատապարտյալներին տարհանում են հիմնարկի զբոսահրապարակ, որոնց մեջ են եղել նաև հիմնարկի դատապարտյալ էդգար Վարագյանը և հիմնարկի կալանվոր Ռոբերտ Մովսիսյանը:


Արդեն հիմնարկի զբոսահրապարակում Ռոբերտ Մովսիսյանը հիշելով որոշ ժամանակ անց 8-րդ խցում էդգար Վարագյանի կողմից իրեն հայհոյելու հանգամանքը, մոտեցել է էդգար Վարագյանին և ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով գագաթային, վերին և ստորին շրթունքների, աջ նախաբազկի շրջանների արյունազեղման, զույգ սրունքների շրջանների քերծվածքների ձևով վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Kommentarer


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page