top of page

Շուրջ 400 մարդ է փրկվել Միջերկրական ծովում խորտակվող նավից

Aug 2, 2021
1 min read

Միջերկրական ծովում խորտակվող նավից շուրջ 400 մարդ է փրկվել կիրակի գիշեր: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն, այս մասին հայտնել է SOS Mediterranee ֆրանսիական հասարակական կազմակերպությունը:


Հաղորդվում է, որ ամբողջ գիշեր կազմակերպության ներկայացուցիչները փրկարարական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում մոտ 400 մարդ է փրկվել փայտյա նավակի խորտակումից հետո:


Փրկվածները գտնվում են կազմակերպության նավերում, նրանց օգնություն է տրամադրվում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page