top of page

Միջերկրական ծովում Եգիպտոսի ռազմածովային բազայի ստեղծումը հստակ ուղերձ է Թուրքիային

Jul 7, 2021
1 min read

Եգիպտոսը նոր ռազմածովային բազա է ստեղծել Լիբիայի սահմանին մոտ, ինչը Կահիրեի կողմից ուժի և պատերազմից տուժած հարևանին իր նվիրվածության ցուցադրումն է, այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը:


Ռազմաբազայի բացումը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, ինչ պատահական չէ: 2013-ի այդ օրը այն ժամանակ Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին՝ կատարելով Թահրիր հրապարակում բողոքի ցույցի դուրս եկած ակտիվիստների պահանջը, տապալեց նախագահ Մոհամեդ Մորսիի «Մուսուլման եղբայրների» կառավարությանը:


Անկասկած, սա հստակ ուղերձ է Թուրքիային, որը ոչ միայն Մորսիի, այլև՝ «Մուսուլման եղբայրներ» ծայրահեղական կազմակերպության համակիրն է:


Եգիպտոսի նախագահի հավաստմամբ՝ Միջերկրական ծովում ստեղծված ռազմածովային բազան կկենտրոնանա երկրի հյուսիսային ու արևմտյան ճակատների անվտանգության ապահովման վրա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page