top of page

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Վահանավանքի՝ Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհին

Nov 8, 2021
1 min read

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին։ Մոտ 2.4կմ երկարությամբ ճանապարհը տանում դեպի միջնադարյան վանական համալիր։

Կապալառուն է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, տեղադրվում են ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Դեպի Վահանավանք տանող ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page