top of page

Միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը․ «Հրապարակ»

Oct 29, 2021
1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է․


«Հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ հայ համայնքը կազմակերպել էր հայկական ուտեստների և արվեստի փառատոն: Նպատակը հայկական խոհանոցը, արվեստն ու արհեստներն ամերիկյան հասարակությանը ներկայացնելը եւ հանրայնացնելն էր:


Բացօթյա միջոցառմանը հարյուրավոր մասնակիցներ են եղել՝ հայ համայնքից, հարյուրավոր ամերիկացիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանը եւ նրա մշակույթը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, միջոցառմանը չի մասնակցել դեսպան Լիլիթ Մակունցը, ինչը վիրավորել է միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նման մակարդակի միջոցառումներ համայնքում կազմակերպելը չափազանց բարդ է:


Իսկ դեսպանը, որն առաջինը պետք է մասնակցեր, եթե ոչ կազմակերպեր, նման մասշտաբային միջոցառմանը գոնե ներկա գտնվելու ժամանակ չի գտել: Մինչդեռ այն տեղի է ունեցել դեսպանությունից ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա»:

 





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page