Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել
- Jun 11, 2021
- 1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացրել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին:
Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:
Comments