top of page

Դեմարկացիա, հումանիտար խնդիրներ, ճանապարհների ապաշրջափակում․ Պուտինը նշեց հանդիպման կարևոր կետերը

  • Nov 26, 2021
  • 1 min read

Եռակողմ քննարկումը շատ կառուցողական էր, այն իրավիճակի խորն ուսումնասիրություն էր։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նրա խոսքով՝ այսօր կարևորագույն հարցեր են քննարկվել, որոնցից առաջինը մինչև այս տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեխանիզմներ մշակելն է։


Բացի այդ, ըստ Պուտինի, շատ զգայուն հումանիտար հարցեր կան, որոնք ևս պետք է լուծվեն։


«Բացի այդ, տնտեսական հարցերի վերաբերյալ ենք խոսել, մասնավորապես, առանձնացնելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»,- նշեց ՌԴ նախագահը։


Նշենք, որ այսօրվա եռակողմ հանդիպումը տևել է երեք ժամից ավելի։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page