top of page

Մինչ օրս հարցերը կրծում են մեր հոգին՝ ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ պատվերով սպանեց մեր ապագան. Թովմասյան

  • Oct 27, 2021
  • 1 min read

ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է 22 տարի առաջ այս օրը Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին։ Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․ «Այսօր հոկտեմբերի 27-ն է՝ չորեքշաբթի... 1999 թվականին էլ 27-ը չորեքշաբթի էր՝ ՀՀ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանի օրը:

Տականք ոհմակը ներխուժեց ԱԺ նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ սիրված նախագահ Կարեն Դեմիրճյանին, միասնության խորհրդանիշ` վարչապետ Վազգեն Սարգսյանին և մի շարք պետական գործիչների... Գլխատվեց հայկական պետականությունը, ու մինչ օրս հարցերը կրծում են մեր հոգին. ո՞վ, ինչո՞ւ, ո՞ւմ պատվերով սպանեց մեր ապագան...

Այսօր էլի ծաղիկներ կխոնարհենք, կխնկարկենք, կսգանք, բայց հարցականներն այդպես էլ կշարունակեն խորանալ... Մեր երկրի բարեկեցիկ ու հզոր ապագայի ի՜նչ շանսեր ենք կորցրել անցած տարիներին»։


ree


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page