top of page

Ապատեղեկատվության դեմ պայքարում պետությունը պետք է ստանձնի նախաձեռնողականությունը. ՄԻՊ

May 20, 2021
1 min read

Ճգնաժամային իրավիճակներում պետության հանրային հաղորդակցությունը կամ քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ ինֆորմացիոն դաշտում նախաձեռնությունը հենց սկզբից վերցնի իր ձեռքը։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով միջազգային բարձաստիճան միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է Եվրոպայի խորհուրդը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО):


Պաշտպանի դիտարկմամբ՝ երբ պետությունը պասիվ է լինում նման իրավիճակներում, ինֆորմացիոն վակուում է առաջանում, որը հետագայում լցվում է ապատեղեկավությամբ, կեղծ ինֆորմացիայով, ինչն էլ հետագայում օգտագործվում է պետության դեմ:


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պետություն-քաղաքացի ինֆորմացիոն կապի, նրանց միջև վստահություն ստեղծելու, իրավագիտակից հասարակություն ստեղծելու անհրաժեշտությունը։


Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:



 
 
 

header.all-comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page