top of page

ՄԻՊ-ն ու ՊՆ-ն քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում. ՄԻՊ

Aug 8, 2021
1 min read

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում:


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 6-ին հանդիպել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին:


Պաշտպանն ընդգծել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքը, համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման ու լուծման հարցերում:


Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։


Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page