ՀՀ Սյունիքի մարզում բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շարունակվում են ներկայացվել քաղաքացիների ահազանգերն այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում` Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և մի շարք այլ բնակավայրերի միջև ճանապարհներին առկա են ադրբեջանական զինված ծառայողներ, ավելին` նրանք զենքի բացահայտ ցուցադրումով են:
Ահազանգեր են ստացվում այն մասին, որ Սյունիքի մարզի նշված համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական դրոշներն ու ցուցանակներն օգտագործվում են պատրվակ` ադրբեջանական զինված ծառայողներ տեղակայելու համար: Այս արարքները պատճառով խաթարվել է մարդկանց ողջ ազատ տեղաշարժը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ողջ երկրի և առաջին հերթին` Սյունիքի մարզի նշված համայնքների բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է»:























Comments